8 հունվարի 2011 - 17:14 AMT
Քննիչները պահանջում են Twitter-ից տեղեկատվություն ներկայացնել WikiLeaks-ի և Ասանժի մասին

Ամերիկացի քննիչները պահանջել են Twitter-ից տեղեկատվություն ներկայացնել Twitter-ում WikiLeaks-ի էջի մասին: Ինչպես հաղորդում է Assosiated Press-ը, մեջբերելով WikiLeaks-ի աշխատակիցներին, WikiLeaks-ի գործունեության տվյալների մասին հարցումը, հնարավոր է, ուղարկվել է նաև այլ ամերիկյան ինտերնետային ընկերություններ: Ամերիկացի քննիչներն ուղևորվել են Սան Ֆրանցիսկոյում գտնվող Twitter-ի կենտրոնակայան և պահանջել ներկայացնել անձնական հաղորդագրություններ, կոնտակտային տեղեկատվություն և WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի և նրա աշխատողների մասին այլ անձնական տվյալներ: