
Հունվարի 8-ի երեկոյան Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում անհայտ անձինք կրակին են տվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանը:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, նախնական վարկածի համաձայն հուշարձանը փորձել են այրել Քրդական բանվորական կուսակցության կողմնակիցները: Հանցագործները ոստիկանների ժամանելուն պես փախուստի են դիմել: Ավելի ուշ ժամանած հրշեջները հանգցրել են կրակը և փրկել հուշարձանը: