Հունվարի 9-ին Թբիլիսիում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 87-ամյակին նվիրված ակցիա: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, ակցիան խորհրդանշական բնույթ է կրելու և կկայանա Վատնիյ ռյադ փողոցում` Սերգեյ Փարաջանովի հուշարձանի մոտ:
Ակցիայի մասնակիցները մեկական կարմիր նուռ կունենան, այդպիսով նրանք հարգանքի տուրք կմատուցեն մեծ վարպետի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել է նախաձեռնող խմբի կողմից և նպատակ ունի մեծացնել հասարակության հետաքրքրությունը մեծ կինոռեժիսոր և նկարչի ստեղծագործության հանդեպ:
Ակցիայի ծրագիրը ներառում է նրա ստեղծագործությունը ներկայացնող կադրերի ցուցադրություն, լուսանկարների և նրա ստեղծած աշխատանքների ցուցահանդես: