10 հունվարի 2011 - 12:27 AMT
Սուդանի հարավում անցնում է ինքնորոշման մասին հանրաքվեն

Սուդանի հարավում և մի շարք հյուսիսային գավառներում անցնում է Հարավային Սուդանի ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեն: Համաժողովրդական կամարտահայտությամբ, որը կտևի մեկ շաբաթ՝ մինչ հունվարի 15-ը, կորոշվի՝ կդառնա Հարավային Սուդանը անկախ թե կմնա հյուսիսային պետության կազմում:

Հանրաքվեի անցկացումը նախատեսված է երկրի հարավում խաղաղ կարգավորման մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2005թ. կենտրոնական իշխանությունների և հարավցիների գլխավոր քաղաքական ուժ հանդիսացով Սուդանի ազգային-ազատագրական բանակի միջև:

Հանրաքվեի արդյունքները վավերական կլինեն, եթե ինքնորոշման օգտին քվեարկի ընտրողների մեծ մասը, այսինքն գրանցված 3,9 մլն մարդուց 60 տոկոսից ոչ պակաս: Ինչպես ակնկալվում է, հանրաքվեն կիրականացնեն միջազգային դիտորդները, այդ թվում, ՄԱԿ-ի ներկայացուցիչները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: