10 հունվարի 2011 - 14:10 AMT
Հունվարի 11-ին «Փյունիկը» ընկերական խաղ կանցկացնի «Շիրակի» հետ

2010թ. Հայաստանի չեմպիոն և Հայաստանի գավաթի գավաթակիր «Փյունիկը» իր առաջին մարզումներն անց է կացրել հունվարի 6-ին ֆուտբոլի ակադեմիայում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ակումբի մամլո քարտուղար Վահան Դանիելյանն ասել է, որ հունվարի 11-ին «Փյունիկը» ընկերական խաղ կանցկացնի «Շիրակի» հետ:

«Հունվարի 20-30-ին թիմը մարզումներ կանցկացնի Սոչիում, իսկ փետրվարի 3-17-ը՝ Կիպրոսում: Տվյալ պահին «Փյունիկը» նոր խաղացողներ ձեռք չի բերել, թիմի հետ մարզվում են «Փյունիկ-2»-ի մի քանի ֆուտբոլիստներ»,-ասել է Դանիելյանը:

Հայաստանի 2010թ. լավագույն ֆուտբոլիստ Կարլեն Մկրտչյանը և հարձակվող Գևորգ Ղազարյանը փորձաշրջան են անցնում ռուսական «Կուբանում»: