10 հունվարի 2011 - 16:04 AMT
2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 273,1 հազար տոննա հաց

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 273,1 հազար տոննա հաց, ինչպես 2009թ. նույն ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 15,4 տոկոսով՝ կազմելով 139,1 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 15,3 տոկոսով՝ 2009թ. հունվար-նոյեմբերի համեմատ և կազմել է 10,2 հազար տոննա: 2010թ. հունվար-նոյեմբերին մակարոնեղենի արտադրությունն ավելացել է 3,2 տոկոսով՝ կազմելով 2,4 հազար տոննա: