10 հունվարի 2011 - 16:37 AMT
Հայաստանում կապի ոլորտի ծառայություններից ստացված եկամուտը 2010թ. 11 ամիսներին կազմել է 152,4 մլրդ դրամ

Հայաստանի կապի ոլորտի ծառայություններից ստացված եկամուտը 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 152,4 մլրդ դրամ: Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ոլորտի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0,3%-ով:

Դրա հետ մեկտեղ 2010թ. 11 ամիսների ընթացքում տեղեկատվական և կապի ոլորտներում մատուցված ծառայությունների ծավալը դրամական համարժեքով կազմել է 174 մլրդ դրամ, ինչը 1,1%-ով ավելի է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ և կազմում է երկրում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալի 24,6%-ը: