11 հունվարի 2011 - 11:11 AMT
Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծի հերթական դիտարկումը տեղի կունենա հունվարի 12-ին

Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի, հունվարի 12-ին նախատեսվում է հերթական դիտարկում անցկացնել Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում՝ ԼՂՀ Մարդակերտի շրջանի ու Ադրբեջանի Տերտերի շրջանի սահմանում:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Արցախի Հանրապետության ԱԳՆ մամլո ծառայությունում, հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսն ու Անտալ Հերդիչը: