11 հունվարի 2011 - 13:07 AMT
Թուրքիայում ևս արձանագրվել է թռչունների զանգվածային անկում

ԱՄՆ-ի, Շվեդիայի, Իտալիայի, Կանադայի, Անգլիայի հետևից թռչունների զանգվածային անկման հերթական դեպքը գրանցվել է Թուրքիայիում, հաղորդում է ANS Press-ը` մեջբերելով թուրքական ԶԼՄ-ներին:

Բուրսայի Քարաջաբեյ շրջանի բնակիչները Բուրսա-Իզմիր մայրուղում նկատել են սատկած կաչաղակների լեշեր: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:

Թռչունների զանգվածային անկման հստակ պատճառը մինչև հիմա չեն կարողանում բացատրել, կատարվում է հետաքննություն: