11 հունվարի 2011 - 16:18 AMT
2011 թվականի առաջին 10 օրվա ընթացքում Հայաստանում տոքսիկ թունավորման 16 դեպք է արձանագրվել

2011 թվականի առաջին 10 օրվա ընթացքում Հայաստանում տոքսիկ թունավորման 16 դեպք է արձանագրվել, որոնցից 6-ը ալկոհոլային թունավորումներ են: Այդ մասին հունվարի 11-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդեց Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Ընդ որում` փորձագետը հաղորդեց, որ 2010 թվականի ընթացքում արձանագրվել էր տոքսիկ թունավորման 112 դեպք: Փորձագետը գտնում է, որ ալկոհոլային թունավորման պատճառը հիմնականում դրա չարաշահումն է, այլ ոչ թե երկրում սպիրտային խմիչքի ցածր որակը:

Բացի դրանից, Գաբրիելյանն ավելացրեց, որ 2010 թվականի հունվարին արձանագրվել էր թունավորման 41 դեպք, որոնցից 8-ը` ալկոհոլային: