2011թ. առաջին 10 օրում Հայաստանում գրանցվել է դեղերից թունավորման 5 դեպք, որոնցից մեկը մահացու ելքով, լրագրողներին է ասել Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Փորձագետը հայտնել է, որ դրանք հիմնականում ինքնասպանության դեպքեր են:
Միքայել Գաբրիելյանը նշել է, որ 2010 թվականին գրանցվել է սուիցիդալ բնույթի դեղերից թունավորման 112 դեպք, որից 21-ը մահացու ելքով: Նման դեպքերում փորձագետը խորհուրդ է տալիս ստամոքսի լվացում անել և անհապաղ տուժածին տեղափոխել հիվանդանոց: