Հունվարի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 10,3 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 364.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 364 դրամ:
Ընդ որում, հունվարի 11-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 363.85 դրամ` հունվարի 10-ի համեմատ ավելանալով 0.40 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 470.28 դրամ է` ավելանալով 0.84 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 կետով` կազմելով 11.88 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: