11 հունվարի 2011 - 17:45 AMT
2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում 989 տնտեսական հանցագործություն է արձանագրվել

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում 989 տնտեսական հանցագործություն է արձանագրվել, ինչը 21,5%-ով բարձր է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու ժամանակահատվածում կեղծ դրամի կամ արժեթղթերի պատրաստման, պահման կամ սպառման 293 դեպք է արձանագրվել, ինչը 12,3%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում` այլ տնտեսական հանցագործությունների թիվն աճել է 45%-ով` կազմելով 696:

Միևնույն ժամանակ 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 13 935` 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8,6%-ով: