11 հունվարի 2011 - 19:28 AMT
Հայաստանի կառավարությունում քննարկվել է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը

Հունվարի 11-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել ռազմական-քաղաքական գործիչ, նոր ազգային գաղափարախոսության հիմնադիր Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստում ներկայացվել է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում հնչել են առաջարկություններ հիշյալ նախագծով նախատեսվող, ինչպես նաև նոր միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը նշել է, որ Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը լրամշակվելուց հետո կներկայացվի հանձնաժողովի անդամներին: