12 հունվարի 2011 - 11:07 AMT
Մեկնարկել է շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը

Տեղի է ունեցել կանանց շախմատի Հայաստանի առաջնության առաջին տուրը: Այս տուրում կայացել են 5 պարտիաներ: Հաղթանակներ են տարել Լիա Մարտիրոսյանը, Շուշաննա Սարգսյանը, Աստղիկ Մեսելջյանը: Արմինե Բաբայան- Վարդուհի Քալաշյան և Սիրանուշ Անդրիասյան-Նարինե Գասպարյան պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Առաջնությունն ավարտվելու է հունվարի 20-ին, առաջնության հաղթողը մտնելու է Հայաստանի հավաքականի կազմի մեջ:

Չեմպիոնը ստանալու է 300 հազար դրամ, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնողները` համապատասխանաբար 200 հազար և 150 հազար դրամ: