12 հունվարի 2011 - 12:26 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Heineken Open-ի քառորդ եզրափակիչ

Հունվարի 12-ին արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր երկրորդ հաղթանակն է տարել Heineken Open մրցաշարում, որն անցնում է Օքլանդում (Նոր Զելանդիա):

Երկրորդ շրջանում Նալբանդյանը 6:3, 6:2 հաշվով հաղթել է Ֆիլիպ Պեչներին: Հանդիպումը տևել է 1 ժամ 2 րոպե: Դա թենիսիստների առաջին պաշտոնական խաղն էր: