12 հունվարի 2011 - 14:09 AMT
2011-ին ՀՀԿ-ն դեռ չի քննարկել կառավարությունում նոր կադրային փոփոխությունների հարցը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2011-ին չի քննարկել կառավարությունում նոր կադրային փոփոխությունների հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները կոալիցիայում պատրաստվող նոր կադրային փոփոխությունների մասին: «Այս տարի ՀՀԿ-ն խորհրդի և գործադիր մարմնի նիստեր դեռ չի կազմակերպել և չի քննարկել նման հարցեր»,- ասել է Շարմազանովը:

Նա հիշեցրել է ՀՀԿ-ի 20-ամյակի ժամանակ ՀՀ նախագահի ելույթի մասին և ընդգծել, որ այն պաշտոնյաները, որոնց աշխատանքը համապատասխանելու է երկրի ղեկավարի կողմից հայտարարված գերակայություններին, մնալու են իրենց պաշտոններում: