12 հունվարի 2011 - 14:20 AMT
Հայաստանի ազգային հավաքականը FIFA վարկանիշում շարունակում է զբաղեցնել 60-րդ տեղը

Հունվարի 12-ին FIFA-ն (Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է 515 միավորով զբաղեցնել 60-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնությունում զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստան` 13-րդ տեղը, Սլովակիա` 20-րդ, Իռլանդիա` 35-րդ, Մակեդոնիա` 81, Անդորրա` 202:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել 2010-ի աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը (1887 միավոր), երկրորդ տեղում Հոլանդիայի հավաքականն է` 1723 միավոր, երրորդ տեղում` Գերմանիան 1485 միավորով: