12 հունվարի 2011 - 15:32 AMT
ՀԲ. 2011-ին Հայաստանում գնաճը կկազմի շուրջ 4-5 տոկոս

2011-ին կտրուկ նվազելու է Հայաստանում պարենային ապրանքների գների միջին ցուցանիշը, և տարվա արդյունքներով գնաճը կազմելու է շուրջ 4-5 տոկոս, կարծում է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

«Գնաճը հայկական տնտեսության բաց լինելու անմիջական դրսևորումն է: Չնայած նրան, որ գնաճը 2010-ին կազմել է 9.4 տոկոս, այն հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի գների աճով, բայց դրան նաև նպաստել են տրանսպորտի բարձր սակագները և ցորենի և հումքի բարձր գները»,- ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Փորձագետը նաև հիշեցրել է, որ ՄԱԿ Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) զեկույցի համապատախան Հայաստանը մտել է տասնյակ երկրների թվի մեջ, որտեղ 2010-ին գրանցվել է պարենային գների կտրուկ գնաճ: Նա նաև հայտնել է, որ Հայաստանում գնաճը հիմնականում պայմանավորված է եղել անբարենպաստ բնակլիմայական պայմաններով, Ռուսաստանից երաշտի հետևանքով ներկրման ծավալների կրճատումով: