12 հունվարի 2011 - 15:52 AMT
«Հայփոստը» հիշեցնում է, որ Երևանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է անվճար

«Հայփոստ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ տարեսկզբից Երևանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է Հայփոստի փոստային բաժանմունքներից, և փոստատարների առաքման միջոցով: Երկու դեպքում էլ վճարումը կատարվում է անվճար:

«Թոշակառուները որևէ պարագայում չպետք է վճարում կատարեն կենսաթոշակ ստանալիս` ոչ փոստային բաժանմունքում, ոչ էլ փոստատարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայփոստ» ընկերությունը խախտումների դեպքում խնդրում է անմիջապես տեղեկացնել «Հայփոստ» ՓԲԸ-ում այսուհետ գործող թեժ գծի հեռախոսահամարներով` 514-666, 514-667: