12 հունվարի 2011 - 16:09 AMT
«Բարգավաճ Հայաստան». Անվտանգության, ռազմական և առևտրային համագործակցության հարցում Հայաստանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է

Համագումարին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր անդամների դատին կներկայացնի ծրագրային փոփոխություններ և հավելումներ, որոնք ավելի հստակ են դարձնում կուսակցության դիրքորոշումը եվրոպական ինտեգրման և Ռուսաստանի հետ հարաբերությունների ողջ տիրույթը: Այդ մասին ասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական Վիկտոր Ենգիբարյանի մամլո հաղորդագրության մեջ: Տնտեսական, կրթական, մշակութային և սոցիալական հարաբերությունների բոլոր ոլորտներում ծրագիրը նախատեսում է եվրոպական չափանիշների և կանոնների ներդրման անհրաժեշտությունը, իսկ անվտանգության, ռազմական և առևտրային համագործակցության հարցում Հայաստանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է:

«Բարգավաճ Հայաստանը» քայլ առ քայլ կկիրառի Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) չափորոշիչները: Մյուս կողմից կուսակցության կառուցվածքային հնարավոր փոփոխությունները պետք է լինեն համահունչ իրականությանը և պետք է համապատասխանեն բոլոր տարածքային ստորաբաժանումների, քաղաքական խորհրդի իրական աշխատաոճին և առանձին դերակատարների շահերին, ասվում է հաղորդագրության մեջ: