12 հունվարի 2011 - 16:30 AMT
Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Կիպրոսի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է Թուրքիային, որ առանց Կիպրոսի հետ հարաբերությունների կարգավորման և նավահանգիստների բացման, ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների նոր հոդվածները չեն կարող բացվել: ԵՄ-ն կապում է բանակցությունների շարունակությունը Կիպրոսի նավահանգիստների ու օդանավակայանների բացման հետ:

Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ հանդիպումից հետո Մերկելը հայտարարել է, որ Թուրքիան պետք է «ավելի մեծ պատրաստակամություն դրսևորի» բանակցությունների հանդեպ: «Դուք ցույց տվեցիք փոխզիջման գնալու «մեծ ցանկություն», որին, ցավոք, մյուս կողմը չարձագանքեց»,-ասել է կանցլերը: Նա նաև նշել է, որ Գերմանիան պատրաստ է կիսել միավորման հարցում ունեցած փորձը: