12 հունվարի 2011 - 18:53 AMT
Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը հանդես կգան Վեյկ-ան-Զեեի մրցաշարում

Լևոն Արոնյանը հունվարի 14-30-ը հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում մասնակցելու է գլխավոր շախմատային փառատոնին: Նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2814), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2810), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2784), Ալեքսանդր Գրիշուկը (Ռուսաստան, 2773), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2751), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա, 2744), Յան Նեպոմնյաշին (Ռուսաստան, 2733), Վան Հաոն (Չինաստան, 2731), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա, 2722), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2715), Անիշ Գիրին (Նիդերլանդներ, 2686), Յան Սմիթսը (Նիդերլանդներ, 2662), Էրվին Լ’Ամին (Նիդերլանդներ, 2624): Վարկանիշով հայ շախմատիստը 2805 միավորով մրցաշարում զբաղեցնում է 3-րդ տեղը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը հանդես է գալու B մրցաշարում, որտեղ խաղալու են ևս 14 գրոսմայստերներ:

Մրցաշարի խաղային օրերն են` հունվարի 15-18, 20-23, 25, 26, 28-30: Հանգստյան օրերը` հունվարի 19, 24, 27, հաղորդում է chesspro.ru-ն: