12 հունվարի 2011 - 18:55 AMT
Դոնեցկի «Մետալուրգը» կգլխավորի Անդրեյ Գորդեևը

Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանն ու Արտակ Դաշյանը, նոր մարզիչ կգլխավորի:

Դոնեցկի «Մետալուրգը» կգլխավորի 35-ամյա Անդրեյ Գորդեևը, որն այդ պաշտոնում կփոխարինի Նիկոլայ Կոստովին: Նոր մարզչին թիմին ներկայացրել են ակումբի գլխավոր տնօրեն Եվգենի Գայդուկն և մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը, հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը: