12 հունվարի 2011 - 21:28 AMT
Մարտիրոս Սարյանի 8 կտավ ներկայացված է Նիդեռլանդների Գրոնինգեն ցուցահանդեսում

Նիդեռլանդների Գրոնինգեն քաղաքի լավագույն թանգարաններից մեկում, հիմնանորոգումից հետո, առաջին ցուցադրությամբ, 2010 թ. դեկտեմբերի 19-ին բացվել է խորագրով` նախկին խորհրդային երկրների արվեստագետների արևելյան թեմաներով ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կգործի մինչև 2011 թ. մայիսի 8-ը:

ներկայացնում է 19-րդ դարեվերջի և 20-րդ դարի սկզբի ռուս նկարիչներ Վերեշչագինի ու Պոլենովի` Ռուսաստանի հարավի ու Մերձավոր Արևելքի էկզոտիկ երկրներում կատարած ճանապարհորդական փաստագիր աշխատանքներն ու 19-20-րդ դարերի սահմանագծին նույն թեմատիկայով ստեղծագործող արևելքի գեղանկարիչների գործերը:

Կազմակերպիչների հավաստմամբ Հոլանդիայի ու Եվրոպայի արվեստասերների համար իսկական հայտնություն կարող է լինել Մարտիրոս Սարյանի էսթետիկան` որը շատ ինքնատիպ է, սակայն, նաև բնորոշ այդ ժամանակաշրջանի եվրոպական արվեստի սկզբունքներին:

Գրոնինգենի ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 8 կտավ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից և 5 աշխատանք` Հայաստանի ազգային պատկերասրահից` Սուրենյանց, Սարյան, Պոլենով, Շարբաբչյան և 19-րդ դարի անհայտ նկարչի 1 աշխատանք, հաղորդում են Մշակությի նախարարության մամլո-ծառայությունից: