Հայաստանի կառավարությունը հունվարի 13-ի նիստի ժամանակ հաստատել է 2011-ի զբոսաշրջության զարգացման ծրագիրը:
Ինչպես հայտնել է կառավարության նիստի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, 2010-ի արդյունքներով այդ ոլորտում աճը կազմելու է շուրջ 15 տոկոս: Ավելին, նրա խոսքերով, 2011-ին նախատեսվում է 10 տոկոս աճ ապահովել այդ ոլորտում և Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 700 000-ի:
Դրա հետ կապված` նախարարը ներկայացրել է ծախսերի նախահաշիվը, որի համաձայն, պետբյուջեից հատկացվելու է 50 մլն դրամ: