13 հունվարի 2011 - 15:33 AMT
2010-ի դեկտեմբերին ՀԿԵՈւ ծառայություններից օգտվել է շուրջ 60 հազար ուղևոր

2010-ի դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջոցով միջազգային հաղորդակցությունից օգտվող ուղևորների քանակը կազմել է 56 726 մարդ: Ինչպես նշվում է ընկերության մամլո հաղորդագրությունում, ամենաշատ պահանջարկ ունեցող ուղղություններն են եղել Արմավիր-Արշալույս` շուրջ 19 հազար ուղևոր, Երևան-Գյումրի` 14 հազար, Երևան-Արմավիր` 10 հազար:

Երկաթուղով միջպետական հաղորդակցության ուղևորների քանակը 2010-ի դեկտեմբերին կազմել է 1978 մարդ: Ամանորյա տոների ժամանակ Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությունից օգտվել է շուրջ 500 ուղևոր: