13 հունվարի 2011 - 18:06 AMT
Շուտով կսկսվի կաթողիկոսի երևանյան նստավայրի շինարարութունը

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել «Հրայր և Աննա Հովնանյաններ» բարեգործական հիմնադրամում, որի միջոցներով է իրականացվելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի երևանյան նստավայրի շինարարությունը և հարակից Սբ Աննայի եկեղեցու վերականգնումը, Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի կեսին հավանության արժանացավ նստավայրի կառուցման նախագծերից մեկը:

Ըստ հիմնադրամի ներկայացուցչի, նախորդ տարվա դեկտեմբերի կեսին մրցույթ էր հայտարարվել շուրջ 10 շինարարական ընկերությունների համար և մինչ փետրվարի ավարտը հայտնի կդառնա այն ընկերությունը, որը կիրականացնի նստավայրի շինարարությունը: