14 հունվարի 2011 - 09:33 AMT
Ադրբեջանը կարտադրի պաշտպանական նշանակության 86 տեսակի սարքավորում

Ընթացիկ տարում Ադրբեջանի ռազմական նշանակության ձեռնարկություններում նախատեսվում է արտադրել և փորձարկել պաշտպանական նշանակության 86 տեսակի արտադրանք: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

Նախարարը նշել է, որ 2011թ. նախատեսվում է 2010թ. համեմատ ավելի քան 4 անգամ ավելացնել պաշտպանական նշանակության արտադրանքի ծավալները և 15 տոկով նորացնել տեսականին:

Խորհրդակցության ժամանակ Ջամալովը հանձնարարել է նոր տեխնոլոգիաներով ու սարքավորումներով հագեցնել նախարարության ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները՝ կատարելու համար 2011թ. ծրագիրը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործոկալությունը: