14 հունվարի 2011 - 12:52 AMT
«Շախտյորի» երկրպագուները վստահ են, որ 2011թ. ակումբի առաջին գոլը խփելու է Հենրիխ Մխիթարյանը

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում այն մասին, թե ո՞վ կդառնա առաջին գոլի հեղինակն այս տարի:

Քվեարկությանը մասնակցել է 822 երկրպագու, նրանցից 210-ը (25.55%) հավատում են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ուժերին:

162 հոգի (19.71%) քվեարկել է Էդուարդոյի օգտին, իսկ 113-ը (13.75%)՝ Լուիս Ադրիանոյի օգտին: