14 հունվարի 2011 - 14:28 AMT
2010 թվականին գազասպառողների թիվը Հայաստանում ավելացել է 16 538 բաժանորդով

Անցած տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 16538-ով, այդ թվում 2404-ը՝ դեկտեմբեր ամսին, որը տարվա ամիսների արդյունքներով հանդիսանում է ամենաբարձր ամսական ցուցանիշը:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում փաստացի տեղադրվել են 499 093 ազդանշանային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր)՝ նախատեսված 450 000-ի դիմաց, այդ թվում 15 532-ը տեղադրվել է 2010թ. դեկտեմբեր ամսին: