14 հունվարի 2011 - 16:38 AMT
Հունվարի 14-ին մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը կազմել է 364,26 դրամ

Հունվարի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2, 45 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 365.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 365.50 դրամ:

Ընդ որում, հունվարի 14-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 364, 53 դրամ, հունվարի 13-ի համեմատ ավելանալով 0,27 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 487, 27 դրամ է` ավելանալով 8,16 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12,15 դրամ, ինչը հունվարի 13-ի ցուցանիշից ավելի է 0,05 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: