14 հունվարի 2011 - 17:37 AMT
Գագիկ Եգանյան. Ադրբեջանից փախստականների շուրջ 1000 ընտանիք բնակարանի կարիք ունի

Հայ փախստականների շուրջ 1000 ընտանիք բնակարանի է սպասում: Այդ մասին Երևանում կայացած «Բաքու, 1990 հունվար. ցեղասպանություն, վանդալիզմ, բռնազավթում» թեմայով մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը կից պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Ըստ նրա, 2004թ. ի վեր Հայաստանի կառավարությունը սոցիալապես անապահով փախստականներին բնակարաններով ապահովելու պետական ծրագիր է իրականացնում: Ինչպես ասել է Եգանյանը, նախորդ տարի շուրջ 1000 ընտանիքներ բնակարաններ ձեռք բերելու հավաստագրեր են ստացել, իսկ 1169 ընտանիք դեռ սպասում է բնակարանային խնդրի լուծման: