14 հունվարի 2011 - 20:39 AMT
Հարավային Սուդանում կայացած ինքնորոշման մասին հանրաքվեն ընդհանուր առմամբ կարելի է արդար համարել

Հարավային Սուդանում կայացած ինորոշման մասին հանրաքվեն կարելի է ընդհանուր առմամբ արդար համարել: Այդ մասին հայտարարել է Սուդանում իշխող Ազգային կոնգրեսի կուսակցության ղեկավար Իբրահիմ Գանդուրը: Նա հայտարարել է, որ Սուդանի իշխող կուսակցությունը կընդունի հանրաքվեի արդյունքները, որը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի հարավի անջատման և անկախ պետության ստեղծման:

Նրա խոսքերով, շաբաթվա ընթացքում անցակցվող հանրաքվեն ընթացել է խաղաղ և հանգիստ, հաղորդում է Reuters-ը: Ինչպես նշում է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը, որը որպես դիտորդ գտնվում է Սուդանում, հանրաքվեն, հավանաբար, կհամարեն միջազգային չափանիշներին համապատասխան: