15 հունվարի 2011 - 12:02 AMT
Հայաստանի շախմատի առաջնությունում առաջատարը շարունակում է մնալ Սիրանուշ Անդրիասյանը

Հայաստանի շախմատի կանանց առաջնության չորրորդ տուրում առաջատարը չի փոխվել: Սիրանուշ Անդրիասյանը սևերով ոչ ոքի է խաղացել Շուշաննա Սարգսյանի հետ և 3 միավորով շարունակում է զբաղեցնել առաջին տեղը:

Աստղիկ Մեսելջյանը նույնքան միավոր ունի և 2-րդ տեղում է, նա առավելության հասավ Անահիտ Խարատյանի հանդեպ: 3-րդ տեղը 2,5 միավորով զբաղեցնում է Շուշաննա Սարգսյանը:

Հինգերորդ տուրը տեղի կունենա հունվարի 15-ին: