15 հունվարի 2011 - 13:20 AMT
Հայաստանում պարզեցվել է բիզնեսի կազմակերպման համար անհրաժեշտ լիցենզավորման կարգը

«Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների» ծրագրի շրջանակներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման, պարզեցման և հստակեցման միջոցառման արդյունքում նախկինում գործող լիցենզավորման ենթակա 169 գործունեության տեսակների փոխարեն սահմանվել է 96 գործունեություն, ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվության մեջ:

Ինչպես նաև պարզեցվել է լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու, լիցենզիաներ ստանալու գործընթացը: