15 հունվարի 2011 - 14:13 AMT
2010թ. 112 ստուգումների արդյունքում պետբյուջեն համալրվել է 2,7 մլն դրամով

ՀՀ ֆինանսների նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում կատարված աշխատանքների եվ դրանց արդյունքների մասին:

ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ իրականացվել են 112 ստուգումներ, որի արդյունքում վերականգնվել և վերաձևակերպվել 2,697.6 մլն դրամ: Նախորդ տարիներին արձանագրված գումարներից 2010թ. ընթացքում վերականգնվել/վերաձևակերպվել է 8,434.3 մլն դրամ: