15 հունվարի 2011 - 14:30 AMT
Հայաստանում ներմուծում է «Էլեկտրոնային գնումների» համակարգը

Մշակվել և հաստատվել են «Ներքին աուդիտի մասին» և «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքները: Հայաստանը անդամակցել է ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին, մշակվել և ներդրման փուլում է գտնվում «Էլեկտրոնային գնումների» համակարգը, որով հնարավորինս ավտոմատացվում է գնումների գործընթացը: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում կատարված աշխատանքների եվ դրանց արդյունքների մասին հաշվետվության մեջ: