15 հունվարի 2011 - 15:27 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. 2010-ին օրենսդրական նախադրյալներ են ստեղծվել կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի համար

ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում մշակվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Ենթադրվում է, որ 2011-ին Հայաստանն անցում կկատարի կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին, իսկ 2014-ից` պարտադիր:

Պետք է նշել, որ արդեն քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես, մի քանի ամիս անց հայ թոշակառուները կկարողանան օգտվել բանկային քարտերից իրենց կենսաթոշակները ստանալու համար: