15 հունվարի 2011 - 16:09 AMT
Տիգրան Բալայան. Հայաստանի քաղաքացիներին Թունիսում ոչինչ չի սպառնում

Տվյալ պահին Թունիսում գտնվում են Հայաստանի 9 քաղաքացիներ, որոնք այնտեղ են սովորում են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: « Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը նրանց հետ մշտական կապի մեջ է: Նրանց հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է Բալայանը: Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին, որը 23 տարի կառավարում է երկիրը, փախել է Սաուդյան Արաբիա: Նա լքել է Թունիսը, որտեղ տասնամյակի ընթացքում մոլեգնում են ամենազանգվածային ցույցերը: Բեն Ալին տեղական ժամանակով ուրբաթ երեկոյան մտել է ինքնաթիռ, դրանից առաջ զինվորականները փակել են օդնավակայանը, իսկ հետո` Թունիսի օդային տարածքը:

Նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջիդում, հաղորդում են Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները:

Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ինչ-որ ժամանակ իշխել են Թունիսի գաղութարարները, հայտարարել են, որ բեն Ալիից հարցում չեն ստացել ապաստարան տրամադրելու մասին: Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշում է, որ իշխանությունները խորհրդակցելու են Թունիսի նոր կառավարության հետ որոշում ընդունելուց առաջ, եթե նման հարցում լինի: