15 հունվարի 2011 - 16:21 AMT
Մոսկվայում ֆուտբոլային երկրպագուների ակցիան ընթացել է առանց միջադեպերի

Մոսկվայում առանց միջադեպերի տեղի է ունեցել «Սպարտակի» սպանված երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակի ակցիան: Հեռանալուց առաջ ակցիայի մասնակիցները խմբով երգել են «Սրբազան պատերազմ» երգը:

Ականատեսների վկայությամբ, ակցիայի մասնակիցները քիչ են եղել: Ավելի վաղ սպարտկյան երկրպագուների «Ֆրատրիա» կազմակերպությունը պաշտոնապես կոչ էր արել հրաժարվել ակցիայի մասնակցությունից: Ծաղիկներ են դրել հանգուցյալի ընկերները, «Յաբլոկո»-ի ղեկավար Սերգեյ Միտրոխինը, ազգանյական շարժումների ղեկավարներ Ալեքսանդր Բելովը և Դմիտրի Դեմուշկինը: Վերջինը հայտարարել է, որ ակցիան քաղաքական բնույթ չի կրել: