15 հունվարի 2011 - 17:44 AMT
Արդեն հայտնի են Հայաստանի առաջնության հաղթողները դահուկային սպորտի երկու տեսակներում

Հունվարի 14-17-ը Ծաղկաձորում ընթանում է դահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են շուրջ 50 մարզիկներ

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին առաջնության արդյունքները: Առաջին մրցաշարային օրը դասական ոճի 10 կմ հեռավորությունում հաղթող է դարձել Սերգեյ Միքայելյանը (ՖԻՄԱ):

«Դասական ոճի 5 կմ հեռավորությունում ամենաուժեղն էր Սյուզաննա Վարոսյանը (Աշոցք): Սպրինտում 1000մ ազատ աճում Հայաստանի չեմպիոն է դարձել Հովհաննես Սարգսյանը (Գյումրի-1), իսկ աղջիկների շարքում` Սյուզաննա Վարոսյանը»,- ասել է Սարգսյանը:

Առաջնությունից հետո երիտասարդ դահուկորդները հունվարի 25-31-ն Էստոնիայում մասնակցելու են աշխարհի առաջնության, իսկ փետրվարի 19-ից մարտի 2-ը Նորվեգիայում տեղի կուենա մեծահասակների շարքում ԱԱ: