15 հունվարի 2011 - 17:46 AMT
Արցախի վարչապետը կդառնա բլոգեր

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի բլոգի շնորհանդեսը տեղի է ունենալու հունվարի 17-ին Ստեփանակերտում: Վարչապետի բոլգը բացվել է Կենդանի մատյան (Live Journal) պլատֆորմում:

Մեկ տարի առաջ ՀՀ վարչապետը բացել է իր բլոգը tigransargsyan.livejournal.com հասցեում: Ինչպես խոստովանել է Տիգրան Սարգսյանն իր վերջին գրության մեջ, բլոգը թույլ է տվել նրան իմանալ հայ բլոգոսֆերային հուզող խնդիրների մասին, իսկ դրանցից մի քանիսը հաջողվել է լուծել: