17 հունվարի 2011 - 14:33 AMT
2011-ի առաջին այցը Վրաստանի նախագահը կկատարի Հայաստան

Հունվարի 22-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկօրյա պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Նինո Կալանդաձեն, կարևոր է, որ 2011-ի առաջին այցը նախագահն իրականացնում է Հայաստան, քանի որ դա ընդգծում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները:

«Վրացական պատվիրակության կազմում ընդգրկվելու է ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն, որը հանդիպելու է իր հայ գործընկերոջ հետ»,- նշել է նա:

Ինչ վերաբերվում է հանդիպումների ժամանակ քննարկվելիք հարցերին, Կալանդաձեն նշել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում` տնտեսական և քաղաքական ոլորտներում: «Հուսով ենք, որ այցը հաջող կլինի»,- ասել է նա, հաղորդում է Գրուզիա-on-line-ը: