17 հունվարի 2011 - 15:06 AMT
«ՌԵՍՈ» և «Նաիրի ինշուրանս» ընկերություններն ԱՊՊԱ պայմանագրերով արդեն վճարել են շուրջ 8 մլն դրամ

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը Հայաստանում պարտադիր ավտոապահովագրման մեկնարկից հետո՝ հունվարի 1-15-ը 174 ահազանգ է ստացել իր հաճախորդներից ՃՏՊ-ների վերաբերյալ, Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը: Ըստ նրա, 43 դեպքում ընկերության հաճախորդները ընդհանուր առմամբ ստացել են 6-7 մլն դրամ փոխհատուցում վերջին երեք օրում:

Նա նաև ընդգծել է, որ արդեն տարեսկզբից երկրի տարբեր ապահովագրական ընկերություների 600 հաճախորդներ արդեն զգացել են ԱՊՊԱ պայմանագրի կնքման առավելությունը:

Իր հերթին «Նաիրի ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն Գոռ Խաչատրյանը հայտնել է, որ նրա ընկերությունը 96 ահազանգ է ստացել, որից 6-ի դեպքում փոխհատուցումը կազմել է 1,2 մլն դրամ: