17 հունվարի 2011 - 15:23 AMT
Վրաստանը նույնպես ցանկանում է մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Վրաստանը պատրաստ է ակտիվ դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն: «Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության լուծման համար Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդի դեր խաղալ, և ինքն էլ շահագրգռված է հակամարտության շուտափույթ կարգավորման մեջ, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը:

Հունվարի 18-ին Վրաստանի ԱԳՆ ղեկավարը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան: