17 հունվարի 2011 - 16:44 AMT
Հայաստանի ՀԾԿՀ-ն 2010թ. հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է 98 գրավոր բողոք

Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը 2010 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 98 գրավոր բողոք: Ինչպես հաղորդում է ՀԾԿՀ մամլո ծառայությունը, «Հրատապ հեռախոսով» և քաղաքացիների ընդունելության արդյունքում ստացվել է 345 բողոք և հարցադրում, որոնցում բարձրացված բոլոր խնդիրներին տրվել է համապատասխան ընթացք և լիարժեք պարզաբանում: