17 հունվարի 2011 - 17:04 AMT
Vimpelcom-ը կդառնա մեծությամբ 6-րդ հեռահաղորդակցային ընկերությունն աշխարհում

Vimpelcom Ltd-ի դիտորդական խորհուրդը հավանություն է տվել Wind Telecom-ի հետ ձուլմանը: Ինչպես հայտնում է Vimpelcom-ի մամլո ծառայությունը, գործարքի ավարտից հետո Vimpelcom Ltd-ն դառնալու է Orascom Telecom Holding ընկերության 51.7 տոկոսի և Wind Telecomunicazioni-ի (Wind Italy) 100 տոկոսի սեփականատերը: Այսպիսով, ստեղծվելու է աշխարհում մեծությամբ 6-րդ հեռահաղորդակցական ընկերությունը 21.3 մլրդ դոլար շահույթով:

Vimpelcom Ltd-ն հոլդինգային ընկերություն է, որը վերահսկում է ԱՊՀ երկրներում, Վիետնամում և Կամբոջայում հեռահաղորդակցական ակտիվները: Մասնավորապես, նա «ՎիմպելԿոմ» ընկերության սեփականատերն է, որը գործում է Beeline ապրանքանիշի տակ նաև Հայաստանում: