17 հունվարի 2011 - 17:12 AMT
Ալեքսանդր Արզումանյան. Հայաստանի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ ռազմական գործողությունները վերսկսվեն

Հայաստանի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ ռազմական գործողությունները վերսկսվեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Զինվորի կյանքը ցանկացած հարցից թանկ է, ուստի հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի ռազմական գործողությունները չվերսկսվեն»,-ասել է Արզումանյանը: Անդրադառնալով հնարավոր զարգացումներին՝ Արզումանյանն ասել է, որ միջազգային հանրությունը հազիվ թե հատուկ ուշադրություն դարձնի ղարաբաղյան հակամարտությանը 2011թ., քանի որ տարբեր երկրներում, մասնավորապես, Թուրքիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում ընտրություններ են կայանալու: