17 հունվարի 2011 - 17:48 AMT
Հրայր Թովմասյան. Իրավաբանական տեսակետից «քաղբանտարկյալ» տերմին գոյություն չունի

«Ես որպես ՀՀ արդարադատության նախարար ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր երկրում 2008թ. մարտի 1-2 հետընտրական դեպքերը չկրկնվեն»,-Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը: Այն հարցին, թե քաղբանտարկյլաներ են համարվում արդյոք ընդդիմության ներկայացուցիչները, որոնք ազատզրկման մեջ են գտնվում Երևանում 2008թ. մարտի 1-2-ի անկարգությունների կազմակերպման մեղադրանքով, նախարարը պատասխանել է. «Իրավաբանական տեսակետից «քաղբանտարկյալ» տերմին գոյություն չունի: «Քաղբանտարկյալ» հասկացությունն ավելի շատ վերաբերում է քաղաքական տերմինաբանությանը»: